ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ քննադատության է ենթարկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ մեղադրելով նրան այն բանում, որ չափազանց ընկերական է Չինաստանի հետ եւ վատ խորհուրդներ է տալիս կորոնավիրուսների բռնկման հետ կապված:

«ԱՀԿ-ն ուռճացրել է դա,- գրել է Թրամփը Twitter-ում,- Որոշ պատճառներով (ԱՀԿ-ն) ֆինանսավորվում է զգալիորեն Միացյալ Նահանգներից, սակայն կողմնորոշված է դեպի Չինաստան։ Մենք դրան շատ մեծ ուշադրություն կդարձնենք։ Բարեբախտաբար, ես վաղ չեղարկեցի նրանց խորհուրդը, որ մեր սահմանները բաց լինեն Չինաստանի համար։ Ինչո՞ւ նրանք մեզ նման սխալ խորհրդատվություն տվեցին»։