2019թ․ Հայաստանում 120 միլիոն հսկիչ-դրամարկղային կտրոն ավելի շատ են տվել՝ համեմատած 2018 թվականի հետ։

Այս մասին Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2019թ․ կառավարության ծրագրի իրականացման զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց Պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը։

Սա, նրա խոսքերով, վկայում է այն մասին, որ Հայաստանում ստվերային տնտեսության ընդլայնման դեմ լուրջ աշխատանքներ են կատարվել։ Բացի այդ, ինչպես նշեց ՊԵԿ ղեկավարը, այսքան բարձր ցուցանիշը ապահովել է միջոցների էական շրջանառություն։ «2018 թվականի հետ համեմատած՝ միջոցների շրջանառությունը 2019 թվականին 345 միլիոն դրամով ավելի է եղել»,- պարզաբանեց Անանյանը։