Հայաստանում վերանորոգել են 460 կիլոմետր ճանապարհ, որից 110 կիլոմետրը՝ սուբվենցիոն ծրագրերի հաշվին։ Այս մասին ապրիլի 7-ին Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2019թ․ կառավարության ծրագրի իրականացման զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Խոսելով «Հյուսիս-Հարավ» մայրուղու մասին, որը կապում է Վրաստանն Իրանի հետ, նախարարը հիշեցրեց, որ այնտեղ աշխատում էին երկու արտասահմանյան ընկերություններ՝ իսպանական եւ չինական։ «Իսպանական ընկերության հետ համաձայնագիրը չեղարկվել է, եւ այժմ մենք նրանց հետ դատական գործընթացի մեջ ենք գտնվում՝ միջազգային արբիտրաժի շրջանակներում»,- հայտնեց Պապիկյանը։