Փոքր գյուղում ենք ապրում, խանութի տերը գիտի, որ այս պահին տանն աշխատող չկա, պարտքով ուտելիք չի տալիս։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Վաղատին գյուղի բնակչուհի Մելինե Հարությունյանը։

«Ես ապրում եմ ծնողներիս հետ, հայրս 58 տարեկան է վարորդ է աշխատել, բայց հիմա տանն է, աշխատանքն չունի, մայրս 56 տարեկան է անհատ ձեռներեցի մոտ օրավարձով հողագործությամբ է զբաղվել, նա էլ է տանը, այս պահին աշխատանք չկա։ Ես եւս անհատ ձեռներեցի մոտ եմ աշխատել, սակայն ներկա պահին գործ չկա։ Կոմունալներ, ապառիկներ, վարկեր, ամբողջը կուտակվել է, չգիտենք ոնց ենք վճարելու։ Խանութի աշխատողը ուտելիք չի տալիս պարտքով, մտածում է՝ հետո ոնց են վճարելու։ Տանը մի քանի բան կար մինչ այս ամառվա պաշարով մի կերպ յոլա էինք գնում, բայց հիմա, ոչ մի տարբերակ չկա։ Բերել գյուղում անապահովներին սնունդ են բաժանել, բայց մեզ ոչ մի բան։ Լավ է, թող բաժանեն, բայց իրենք գոնե նպաստ կամ թոշակ են ստանում, մենք ոչինչ։ Կցանկանայի որ գոնե որոշ չափով օգնեին այս դժվար վիճակից դուրս գայինք»,– ասաց նա։