Կորոնավիրուսով վարակված Արցախի բնակչի մոտ ուղեկցող հիվանդություններ չկան: Այս մասին ապրիլի 7-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության Առողջապահության նախարար Արայիկ Բաղիրյանը: «Ապրիլի 2-ից Միրիկ գյուղի բոլոր բնակիչներին հայտնել են հարեւանների հետ շփումները սահմանափակելու եւ հնարավոր ռիսկերի մասին: Բացի այդ, 24 ժամ աշխատում է բուժանձնակազմը: Այդ իրավիճակի կապակցությամբ 13-րդ օրը հավելյալ տեղեկություն կրտամարդրվի»,- ասաց նա: Նա հավելեց, որ մինչ այժմ Արցախում անցկացվել է 34 թեստ:

«Ոստիկանության աշխատողները սահմանին ոչ միայն լազերային ջերմաչափեր, այլ նաեւ ավանդական ջերմաչափեր ունեն, որոնք ամեն անգամ ախտահանվում են»,- նշեց Բաղիրյանը:

Նրա խոսքով՝ Արցախում կոորնավիրուսի տարածման դեպքում մեկուսացման խնդիր չի լինի, բոլոր շրջաններում նախապես մեկուսացման վայրերն են առանձնացվել:

Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը հավելեց, որ Միրիկում ընդհանուր առմամբ ապրում է 40 ընտանիք: