Կորոնավիրուսով վարակված Արցախի բնակչին տեղափոխել են Երեւան։ Այս մասին ապրիլի 7-ին մամուլի ասուլիսում հայտարարեց Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղիրյանը։

Նրա խոսքերով՝ այդպիսի որոշում կայացվել է Հայաստանից գործընկերների հետ խորհրդակցության արդյունքում, քանի որ քաղաքացին գտնվում է ռիսկի գոտում, հաշվի առնելով այն, որ նա 60 տարեկան է։ «Որեւէ բողոք կամ ախտանիշ նա չունի»,- հավելեց նախարարը։ Նշենք, որ կորոնավիրուսով վարակված քաղաքացին Արտաշատից է ժամանել Արցախ։