Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որում Գյումրու ժող. գործիքների պետական նվագախումբն արտակարգ դրության պայմաններում պատշգամբից կատարումով բարձրացնում է ինքնամեկուսացած գյումրեցիների տրամադրությունը։

«Ապրիլի 7-ը Գյումրիում, արտակարգ դրության պայմաններում»,– գրել է Փաշինյանը։