2-րդ նախագահի նկատմամբ իրականացվողը ինչպե՞ս եք գնահատում, պարոն նախագահ: Վենդե՞տա է, ապօրինությո՞ւն, սրտի մխիթարա՞նք, ձեր ու Նիկոլի համատեղ ակցիա՞, գուցե հանդուրժողականության քարո՞զ։ Կհստակեցնե՞ք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Իսկ Նիկոլը դադարեցնելո՞ւ է մեր բոլորի հանդեպ կիրառվող հոգեբանական տեռորը։ Ճշտե՞լ եք։ Ասեմ, որ մեզ եւս ինչպես իրեն, տհաճ է, երբ 2 տարի շարունակ իր քարոզչական գործիք վուլգար ու ամորֆ զանգվածները ( ֆեյքերն ու ոչ միայն) հայհոյում են մեզ ու մեր ընտանիքներին», գրել է Արփինե Հովհաննիսյանը։