«Փաստ» թերթը գրում է. «Չնայած առկա վիճակին, իշխանավորների մտքից դուրս չի գալիս իրենց «բյուրեղյա երազանքը», եւ նրանք, մեր տեղեկություններով, շատ ծանր ապրումներ ունեն այն մտքից, որ ապրիլի 5-ն անցավ, իսկ ՍԴ դատավորները շարունակում են պաշտոնավարել: Ավելին, նույնիսկ մշուշոտ հայտնի չէ, թե երբ կավարտվի այս ամենը, որ կարողանան 60 օրում հանրաքվե կազմակերպել:

 Ու թեպետ հանրաքվեն ամեն գնով անցկացնելու սցենարը առժամանակ փակուղում է, «Փաստի» աղբյուրների փոխանցմամբ, ՍԴ 7 դատավորներին պաշտոնանկ անելու խնդիրը շարունակում է մնալ իշխանությունների քաղաքական օրակարգում։ Նույնիսկ ավելի առաջնային տեղում, քան ներկայիս ու սպասվելիք ճգնաժամերի հաղթահարումն է: 

Մասնավորաբար, նախատեսվում է այդ ուղղությամբ իրավիճակից բխող որոշումներ ընդունել՝ օգտագործելով Սահմանադրության չարգելող գործիքակազմերը։ Թերթի տեղեկություններով, ներկայումս քննարկվում է հարցի կարգավորման ամենանախնական տարբերակը, այն է՝ հարցը խորհրդարանում քվեարկության միջոցով լուծելը, որովհետեւ պարզ չէ, թե այս վիճակը ինչքան կշարունակվի։ 

Ի դեպ, արդեն իսկ աստիճանաբար փորձ է արվում հրապարակ նետել այն թեզը, թե «իշխող ուժին ժողովուրդը տվել է մանդատ», եւ իշխանական խմբակցությունը իբր պարտավոր է հարցը շատ արագ կերպով լուծել խորհրդարանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում