Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները:

WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսներն աճել են 5,67 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 24,97 դոլար, փոխանցում է  RT-ն:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հունիսյան մատակարարումներով աճել են 2,48 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 32,66 դոլարի: