Հայաստանում ապրիլի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 28 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 853 դեպք:

Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 8-ին հաստատվել է կորոնավիրուսի 881 դեպք:

Բացասական արդյունք է արձանագրվել 4571 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 758 անձ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 114 անձ, 9 պացիենտ մահացել է: