Երկրորդ աշխարհամարտի վետերան Չաք Ֆրանցկեն համացանցը նվաճել է Ջասթին Թիմբերլեյքի «Can’t Stop the Feeling» հիթի ներքո առույգ պարով: Հոլովակը, որը հայտնվել է Good News Movement-ի Instagram-յան ակաունտում, մոտիվացիա է դարձել համացանցի օգտատերերի եւ իր՝ երգչի համար:

Կարճ հոլովակում Ֆրանցկեն դուրս է գալիս իր տան շեմ, ճոճվում աջ եւ ձախ, թափահարում ձեռքերով եւ ցուցադրում տպավորիչ շարժունություն: Պարը հմայել եւ հուզել է Instagram-ի շատ օգտատերերի, այդ թվում՝ Թիմբերլեյքին:

«Սա պարզապես իմ օրը դարձրեց»,- մեկնաբանել է 39-ամյա երգիչը:

Ֆրանցկեն լրագրերի վերնագրերում էր հայտնվել դեռեւս 2017 թվականին, երբ տեսանկարվել էր ծննդյան մեղեդու ներքո նրա պարը: Դրանից հետո ամերիկյան լրատվամիջոցները նրա մասին հաճախ էին գրում:

«Նա միշտ բավականին լավ պարող է եղել,- 2018 թվականին CBS 58 ալիքի հետ զրույցում ասել է նրա կինը: - Մենք միասին հաճախ ենք պարում»:

«Երբ երիտասարդ էի, տարված էի ջիթերբագով: Այսօր չեմ կարող պարել ջիթերբագ, իմ հավասարակշռությունն այնքան էլ լավ չէ: Բայց ես պարզապես սիրում եմ երաժշտություն, եւ կինս եւս ինձ դուր է գալիս»,- հաստատել է Չաքը: