Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 195-ից հասնելով 208-ի, հաղորդում է Newsgeorgia-ն:

Մահացել է 3 պացիենտ 86, 81 եւ 79 տարեկան:

Կարանտինի մեջ է գտնվում 4682 մարդ, բժիշկների հսկողության տակ՝ 375 մարդ:

5 նոր դեպք է գրանցվել Բաթումիում, երկուսը Քութայիսիում, 6-ը՝ Թբիլիսիում: