Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում ապրիլի 7-ին Covid-19 է ախտորոշվել 24 մարդու մոտ: «23 մարդ շփվել է ավելի վաղ վարակվածի հետ, մի հիվանդ Կուբան է ժամանել Հայաստանից»,- հայտնում է «Նոր Կուբան» թերթը` վկայակոչելով Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի տվյալները:

Ըստ Կորոնավիրուսի տարածման կանխարգելման օպերատիվ շտաբի տվյալների` Ռուսաստանում ընդամենը մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1717 դեպք: Երկրում վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 8672 մարդ: