Հետկորոնավիրուսային տուրիզմը կփոխի իր ուղղությունը: Այս մասին ապրիլի 8-ին կայացած Մինսկ-Երեւան-Քիշնեւ-Մոսկվա-Թբիլիսի համատեղ տեսահամաժողովի ժամանակ ասաց Բելառուսի Տուրիստական ինդուստրիայի հանրապետական միության վարչության նախագահ Ֆիլիպ Գուլին:

Նրա խոսքով՝ տուրիզմը կդառնա ավելի շատ տարածաշրջանային, առանց որեւէ էկզոտիկայի: «Շուկայում այսպիսի իրավիճակ կիշխի, համենայնդեպս, առաջիկա մի քանի տարիներին: Հեռագնա էկզոտիկայի հանդեպ հետաքրքրությունն անկում կապրի:  Մարդիկ նախապատվություն կտան հանգստի համար այնպիսի երկրներ ընտրել, որտեղ հասնելու համար կարիք չկա մի քանի երթուղի փոխել»,- պարզաբանեց Գուլին:

Նա, մասնավորապես, նշեց, որ 27-ից մինչեւ 45 տարեկան մարդիկ վերջին 1,5 տարում ընտրել են ոչ թե ծովը, արեւը, լողափը, այլ ավելի շատ ուժերի վերականգնմանն ու կազդուրմանն ուղղված հանգիստը, ինչպիսին է այցելությունը փշատերեւ անտառներ, լեռներ եւ նույն ծով, բայց ոչ հեռավոր երկրներում: