ԱՀԿ-ում հերքել են ԱՄՆ նախագահի պնդումները «Չինաստանի ուղությամբ կողմնորոշված լինելու» մասին՝ նշելով, որ հաշվի առնելով կորոնավիրուսի պանդեմիայի սրված շրջանը՝ չպետք է կրճատել ֆինանսավորումը, հաղորդում է Reuters-ը:

Միացյալ Նահանգներն ԱՀԿ-ի գկխավոր հովանավորն է, որը, Դոնալդ Թրամփի խոսքով, վատ խորհուրդ է տվել ԱՄՆ-ին կորոնավիրուսի նոր բռնկման ժամանակ:

2019 թվականին ԱՀԿ-ի մեջ ԱՄՆ-ը ներդրել է ավելի քան 400 մլն դոլար՝ ինչը շուրջ երկու անգամ գերազանցել է Չինաստանի ներդրումը, որը կազմել է 44 մլն դոլար:

«Մենք բոլորս դեռեւս գտնվում ենք պանդեմիայի սրված փուլում, ուստի այժմ ֆինանսավորումը կրճատելու ժամանակը չէ»,-ասել է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Քլուգեն՝ ի պատասխան Թրամփի դիտողությունների մասին հարցին:

ԱՀԿ գլխավոր տնօրեն Բրյուս Էյլվարդը հայտարարել է, որ Պեկինի իշխանությունների հետ աշխատանքը կարեւոր է բռնկումը հասկանալու համար, որը սկսվել էր Ուհանում: «Այդ բռնկման վաղ շրջանում անհրաժեշտ էր լիարժեք մուտք ունենալ հնարավոր ամեն ինչին, եւ աշխատել չինացիներին հետ դա հասկանալու համար»,-լրագրողներին ասել է նա:

Նա նաեւ պաշտպանել է սահմանները բաց պահելու մասին ԱՀԿ-ի խորհուրդը՝ հայտարարելով, որ Չինաստանը շատ ջանք է գործադրել կորոնավիրուսի վաղ դեպքերը եւ մարդկանց շփումները բացահայտելու ուղղությամբ, ինչպես նաեւ հետեւել է, որ նրանք չճանապարհորդեն բռնկումը զսպելու նպատակով:

Ավելի վաղ Թրամփը հասկացրել էր, որ նա կարող է մեծապես դադարեցնել ԱՀԿ-ի ֆինանսավորումը՝ քննադատելով ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունը եւ հայտարարելով, որ այն «ֆիքսված է Չինաստանի վրա» կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում:

«Մենք մտադիր ենք դադարեցնել գումարներ հատկացնելը, որոնք մենք ուղղել ենք ԱՀԿ-ին»,-հավելել է նա: Թրամփը, սակայն, հետ է նահանջել, երբ լրագրողները պարզաբանող հարցեր են տվել այդ կապակցությամբ: Նա ասել է, որ «մտադիր է ուսումնասիրել այդ հարցը» եւ հերքել է իր նախորդ հայտարարությունը: