Եվրոպական տիեզերական գործակալության մասնագետները հայտնաբերել են, որ վերջին ամսում Արկտիկայի վերեւում սկսել է ձեւավորվել նոր խոռոչ օզոնային շերտում: Չնայած ակնկալվում էր, որ այն կանհետանա ընթացիկ ամսվա վերջում՝ այդ երեւույթը մատնանշում է մոլորակի տագնապալի վիճակը, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով Science Alert-ին:

Օզոնային շերտի քայքայում է տեղի ունենում յուրաքանչյուր տարի մոլորակի բեւեռային շրջանների տարածքում: Սակայն այս տարի արկտիկական օզոնային խոռոչը ավելի մեծ չափեր ուներ: Պատճառը ստրատոսֆերայում արտասովոր ցածր ջերմաստիճանն էր, որի պատճառով առաջացել է բեւեռային հողմապտույտ՝ բեւեռների մերձակայքում ցածր ճնշման տարածք, որը լցված է արկտիկական սառը օդով:

Միեւնույն ժամանակ արկտիկական օզոնային խոռոչը զգալիորեն փոքր է, քան Անտարկտիդայի վերեւում օզոնային խոռոչը, որի առավելագույն մակերեսը կարող է հասնել 25 միլիոն ք/կմ մակերեսի:

Գիտնականների խոսքով՝ դեռեւս հայտնի չէ՝ ինչ սպասել առաջիկա տարիներին: Չնայած նոր օզոնային խոռոչի առաջացումը մասնակիորեն կապված է էքստրեմալ եղանակային պայմանների հետ կլիմայի փոփոխության պատճառով, եւ դեռեւս շատ վաղ է համարել, որ հետագայում գլոբալ տաքացումը կհանգեցնի օզոնային շերտի վիճակի վատթարացման, որը պաշտպանում է կենսոլորտը ուլտրամանուշակագույն ճառագայթումից: