Եթե ինքնամեկուսացած անձը չունի սմարթֆոն, մեզ տեղեկացվում է, որ անցել է որոշակի ժամանակ եւ անձը չի կատարել տվյալ գործողությունները, այդ դեպքում մեր թեժ գիծը զանգում է պարզելու պատճառը: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը՝ ներկայացնելով, թե ինչպես են թվային գործիքներով իրականացնում ինքնամեկուսացման հսկողությունը։

«Եթե տեսնում ենք, որ անձը չունի սմարթֆոն, ապա տվյալները հավաքագրվում են մեխանիկական եղանակով, այսինքն թելադրում է, լրացնում են: Ի դեպ, մեր բջջային օպերատորները պատրաստակամություն են հայտնել բոլոր ինքնամեկուսացած անձանց բաժանել անվճար ինտերնետ»,-ասաց նա: