Թուրքիայի իշխանությունները կվերահսկեն կորոնավիրուսով վարակվածների բջջային հեռախոսները համոզվելու համար, որ նրանք չեն խախտում կարանտինը, հաղորդում է Reuters-ը:

Թուրքիայի նախագահի հաղորդակցությունների հարցով տնօրինության խոսքով՝ իշխանությունները կհետեւեն քաղաքացիներին եւ կուղարկեն հաղորդագրություններ ու կզանգեն նրանց ամեն անգամ, երբ վերջիններս հեռանան իրենց տներից:

Նրանց կառաջարկեն տուն վերադառնալմ եւ ոստիկանությունը կպատժի քաղաքացիներին, որոնք կշարունակեն խախտել կարանտինի կանոնները, ասվում է հայտարարության մեջ, որում նշվում է, որ Թուրքիայի օրենսդրությունը թույլ է տալիս անձնական տվյալների մշակում, որը կավահովի հավաքված տվյալներն այլ նպատակներով չօգտագործելու հնարավորությունը:

Թուրքիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 34 000 մարդու սահմանագիծը, մահավել է  725 մարդ:

Անկարան ընդունել էր սոցիալական շփումների խիստ միջոցներ՝ մեկուսացնելով որոշ քաղաքները, արգելելով զանգվածային աղոթքները, փակելով դպրոցները, ակումբներն ու ռեստորանները եւ սահմանափակելով ուղեւորությունները քաղաքների միջեւ:

Չինաստանը, Սինգապուրը, Հարավային Կորեան եւ այլ երկրները խնդրել են բնակիչներին օգտագործել հավելվածներ եւ այլ տեխնոլոգիաներ կարանտինի պահպանումը վերահսկելու համար, սակայն գաղտնիության պահպանման հարցով ակտիվիստները պնդում են, որ այդպիսի միջոցները կարող են վտանգել առանձին ազատությունները:

Եվրամիությունը մշակում է բջջային հավելվածներ օգտագործելու համընդհանուր կանոններ վիրուսի տարածումը վերահսկելու, տեխնոլոգիաներն ավելի արդյունավետ օգտագործելու ու գաղտնիության խնդիրը լուծելու համար: