Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները զգուշացնում են կիբերհանցագործների մասին, որոնք օգտվում են կորոնավիրուսի համավարակի իրավիճակից, հաղորդում է PA-ն:

Կիբերհանցագործներն օգտագործում են էլեկտրոնային փոստերը՝ տարածելով դիմակներ եւ ջերմաչափեր վաճառելու առաջարկներ եւ կեղծ լուրեր վիրուսի տարածման մասին:

Էլեկտրոնային նամակներ են ուղարկում, որոնցում զգուշացնում են «ձեր քաղաքում կորոնավիրուսի բռնկման» մասին: