ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 8-ին, կազմել է 496.58 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 2.79 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 539.43 դրամ (աճել է 3.63 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 612.23 դրամ (նվազել է 2.69 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.56 դրամ (նվազել է 0.06 դրամով)։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝  240.68  դրամ, ոսկի՝  26,330.96 դրամ, պլատին՝ 11,830.37 դրամ: