Կորոնավիրուսի պատճառով Հոնկոնգում սահմանված կարանտինը բարենպաստ ազդեցություն է թողել տեղի կենդանաբանական այգում պանդաների սեռական կյանքի վրա: Կենդանաբանական այգին փակ է այցելուների համար, եւ երկու պանդա, որոնց ոչ մի կերպ չէր հաջողվում զուգավորվել վերջին 10 տարվա ընթացքում, վերջապես արել է դա, հաղորդում է USA Today-ը:

Կենդանաբանական այգու ղեկավարության հաղորդմամբ՝ 14-ամյա հսկայական պանդաները՝ էգ Ին Ինն ու որձ Լե Լեն արդեն մի քանի օր ցուցադրում են բազմացման փուլ մուտք գործելու շրջանի նախանշաններ:

Երկուշաբթի՝ առավոտյան ժամը 9-ին, երկու պանդաները «գրանցել են հաջողություն տասը տարի առաջ բնական զուգավորման առաջին փորձերից հետո»,-ասված է Ocean Park-ի հայտարարության մեջ:

Կենդանաբանական այգու ղեկավարները հույս ունեն, որ զուգավորումը կհանգեցնի Ին Ինի հղիությանը, որը հսկա պանդաների մոտ տեւում է 72-324 օր՝ չնայած Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը մատնանշում է 95-160-օրյա ժամկետը: