Եվրահանձնաժողովը կոչ է արել մինչեւ մայիսի կեսերը երկարաձգել ԵՄ երկրներ մուտքի սահմանափակումները, հաղորդում է Reuters-ը:

ԵՄ-ն մարտի կեսերին փակել է իր արտաքին սահմանները, որպեսզի կանխի կորոնավիրուսի տարածումը: Եվրոպայի սահմանների փակումը վնաս է հասցրել ապրանքների փոխադրմանը՝ սրելով տնտեսական խնդիրները:

Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված միջոցներն անդրադառնում են եվրոպական 30 երկրների վրա: