Հելսինկիի հրուշակարանը հաղթահարել է ֆինանսական անկման վտանգը՝ ստեղծելով զուգարանի թղթի տեսքով տորթ:

Ronttosrouva հրուշակարանի աշխատակիցները հայտնաբերել են, որ իրենց բոլոր պատվերները չեղարկվել են անցած շաբաթ, երբ սպառողները խուճապահար կուտակել են զուգարանի թղթի պաշարներ: Դա դրդել է նրանց ստեղծել տորթ զուգարանի թղթի տեսքով վարսակի ալյուրից եւ մարակույայի մուսով:

Ինչպես Reuters-ին պատմել է հրուշակագործ Ուլյանա Տիմոֆեեւան, առաջին հինգ տորթերը վաճառվել են մեկ ժամվա ընթացքում, եւ այդ տորթը դարձել է հիթ սոցիալական ցանցերում: Ընկերությունն այժմ ունի հարյուրավոր պատվերներ, եւ դրա սեփականատեր Սանա Լամպինենն անգամ կարողացել է աշխատանքի ընդունել եւս երկու մարդու իր 9 հոգուց բաղկացած թիմում:

«Մեզ համար դա շրջադարձային պահ էր, եւ ես հանգիստ եմ, քանի որ գիտեմ, որ բոլոր իմ աշխատակիցները գտնվում են անվտանգության մեջ արդեն մի քանի ամիս է»,-ասել է նա: