Անկեղծ ասած, անկախ ամեն ինչից, իմանալով եղբորս խառնվածքը, այս օրը կանխատեսել էի դեռևս 2019 թվականի մարտի 19ին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի խորհրդականի պաշտոնից հրաժարական տված Հակոբ Ճաղարյանի եղբայրը՝ Արարատ Ճաղարյանը։ «Գիտեի, որ նա չի դիմանալու ձևավորված կեղծիքի, երեսպաշտության, քծնանքի այս մթնոլորտում...», գրել է Արարատ Ճաղարյանը։

Հեցնենք, որ այսօր Հ․Ճաղարյանը Ֆեյսբուքում ներկայացրել էր իր հրաժարականի շարժառիթները։

«Մամուլից տեղեկացա, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջապես ստորագրել է նախորդ շաբաթ օրվանից իմ ներկայացրած հրաժարականի պահանջը: Չգիտեմ, թե ինչու էր աշխատանքից ազատվելս հիմնավորել օրենսդրության ոչինչ չասող հոդվածով: Երբ կարելի էր ընդամենը գրել` սեփական դիմումի համաձայն: Իսկ իմ որոշման հիմքերը Քաղավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ եւ ապապետական մոտեցումներն են», գրել էր նա, նաեւ խոստացել առաջիկա օրերին մամուլի ասուլիս հրավիրել եւ մանրամասներ ներկայացնել։