Մի քանի օրվա լարվածությունից հետո արտարժույթի շուկան եւ ընդհանրապես բանկային համակարգը գտնվում են շատ հանդարտ վիճակում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջին օրերին բանկային ավանդների աճի որոշակի միտում է նկատվում, ընդ որում, արդեն իսկ կան տեսանելի դեպքեր, երբ քաղաքացիների կողմից դոլարային ավանդները փոխարկվում են դրակայինի:

Սա նշանակում է, որ կառավարության հակաճգնաժամային քաղաքականության նկատմամբ կա վստահություն»,-ասաց նա: