Աֆղանստանում Բահրամ շրջանում 5 հրթիռ հարվածել է ՆԱՏՕ-ի ավիաբազայի ուղղությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Աֆղանստանի Resolute Support առաքելությանը («Վճռորոշ աջակցություն»):

«Այսօր առավոտյան 5 հրթիռ է հարվածել Բահրամ ավիաբազայի ուղղությամբ: Զոհեր չկան: Մեր գործընկերները՝ Աֆղանստանի ազգային անվտանգության ուժերը հետաքննում են միջադեպը»,- ասվում է առաքելության թվիթթերյան էջում:

Reuters-ի տեղեկություններով՝ հարձակման պատասխանատվությունը ստանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: