Դիլիջանում մահացած 54-ամյա տղամարդը, որի տունը փրկարարները ախտահանել են նրա մահվանից հետո, կորոնավիրուսային հաստատված հիվանդություն չի ունեցել։ Այս մասին  NEWS.am-ին հայտնեց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը։

«Ժողովրդի մոտ պարզապես խուճապ կա մի փոքր, դրա համար են ահազանգել, որ գան, ախտահանեն։ Տղամարդը մի քանի հիվանդություններ է ունեցել, տաքսու վարորդ է եղել, ընտանիքի հետ է ապում, երեխաներ ունի»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ ապրիլի 8-ին` ժամը 21:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոցի տներից մեկում հայտնաբերվել է դի. ախտահանման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  

Փրկարարներն Անդրանիկ Հ.-ի դին (ծնված 1966 թ.) պատգարակով մոտեցրել էին շտապօգնության ավտոմեքենային եւ տանն իրականացրել ախտահանման աշխատանքներ։

Դիլիջանի տներից մեկում 54-ամյա քաղաքացու դի են հայտնաբերել. փրկարարները տեղափոխել են դին եւ տունն ախտահանել