Ռուսաստանում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն անցած օրվա ընթացքում աճել է 1459-ով եւ 81 մարզում հասել է 10 131-ի: Այս պահի դրությամբ առողջացել է 698 մարդ, մահացել է 76 մարդ, հինգշաբթի լրագրողներին հայտնել են նոր կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այս պահի դրությամբ Ռուսաստանի 81 մարզում գրանցվել է 10 131 դեպքի (+16.8 տոկոս): Անցած օրվա ընթացքում 118 առողջացած մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից: Այս ամբողջ ժամանակահատվածում 698 մարդ է դուրս է գրվել: Անցած օրվա ընթացքում 13 հիվանդ մահացել է, վարակի բռնկման ամբողջ ընթացքում Ռուսաստանում մահացել է 76 մարդ»,- նշվում է շտաբի հաղորդագրության մեջ:

Մոսկվայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման նոր 857 դեպք, մայրաքաղաքում վարակվածների ընդհանուր թիվը 6698 է: Նոր դեպքեր են գրանցվել նաեւ ՌԴ 49 մարզում:

Նշվում է, որ 33 մարզում վերջին օրվա ընթացքում 118 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից, այդ թվում, 43-ը` Մոսկվայում, 11-ը` Սանկտ Պետերբուրգում, 9 մարդ` Բուրյաթիայում, 6 մարդ` Իվանովոյի շրջանում:

Մեկ օրվա ընթացքում Մոսկվայում գրանցվել է մահվան 7 դեպք, Մոսկվայի շրջանում` 3 դեպք, Սանկտ Պետերբուրգում` երկու դեպք, Պերմի երկրամասում` մեկ դեպք: