Մոտ ապագայում պետք է սպասել նավթի համաշխարհային շուկաներում իրավիճակի կանխատեսելիություն, որը կազդի Հայաստանում արժույթների կուրսի վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ դա կապված է ՕՊԵԿ+ հարթակում բանակցությունների վերսկսման հավանականությամբ: «Արժույթների կուրսի հավասարակշռության ամենամեծ խթանը կապված է ՕՊԵԿ+ ֆորմատով բանակցությունների հնարավոր վերեսկսման հետ»,- նշեց փոխվարչաետը: