Նավթի համաշխարհային շուկայի իրավիճակի կայունացման նպատակով Ռուսաստանը հանդես է գալիս համակարգված գործողությունների օգտին: ՌԴ նախագահի մամուլի քարտուար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ այս դիրքորոշումը ներկայացվելու է ՕՊԵԿ+ բանակցությունների ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մեր դիրքորոշումը հստակ է. էներգակիրների համաշխարհային շուկայի կայունացման շահերի շրջանակում Ռուսաստանը հանդես է գալիս համատեղ համակարգված գործողությունների օգտին»,- լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Նա կոնկրետ չափորոշիչների մասին չի հայտնել, քանի որ դրանք բարձրաձայնվել են պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի մոտ անցյալ շաբաթ կայացած խորհրդակցության ժամանակ: «Մնացյալ բոլոր մանրամասներն արդեն կբանակցվեն հեռուսատահամաժողովի ժամանակ աշխատանքային գործընթացում, եկեք սպասենք»,- նշել է Պեսկովը:

Նա հիշեցրել է, որ անցյալ շաբաթ Պուտինը խորհրդակցություն է անցկացրել ճյուղային գերատեսչությունների ղեկավարության եւ նավթային ընկերությունների ղեկավարների հետ:

ՕՊԵԿ+-ի նախարարների բանակցությունները տեղի են ունենալու հինգշաբթի առցանց ձեւաչափով: Այսպիսով, մարտի սկզբին Վիեննայում ձախողված հանդիպումից հետո նավթի շուկայի շուրջ բանակցությունները վերսկսվելու են: