ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթը անհանգստություն է հայտնել՝ կապված աշխարհում մարդու իրավունքների համար համավարակի հետեւանքների հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես խորապես մտահոգված եմ որոշ երկրներում արտակարգ դրության  հետ կապված մարդու իրավունքների խախտման հետ»,- ասել է նա:

Նա նման հայտարարություն է արել ԶԼՄ-ներում հրապարակված այն տեղեկությունների մասին, որ բժշկական դիմակների պակասի մասին ռեպորտաժների համար լրագրողներ, սոցցանցերում համավարակի մասին գրառումներ կատարող հասարակ մարդիկ են ձերբակալվում:

Բաչելեթը բոլոր պետություններին կոչ է արել ընդլայնել հստակ տեղեկատվության եւ վիճակագրության հանդես հասանելիությունը: