«Իմ քայլը». Եվրամիությունը Հայաստանին մոտ 92 մլն եվրոյի չափով ֆինանսական օգնություն կտրամադրի: Այս մասին այսօր ԱԺ եվրոպական ինտեգրացիայի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի ղեկավար, «Իմ քայլի» պատգամավոր Արման Եղոյանը:

Նրա խոսքով՝ այդ միջոցները կծախսվեն կորոնավիրուսի դեմ կարճաժամկետ եւ երկարաժամկետ պայքարի համար: «Դա վերջնական գումարը չէ: Կա աճման միտում: Քննարկումները շարունակվում են: Միջոցները կտրամադրվեն բժշկական սարքավորումներ եւ գործիքներ ձեռք բերելու, ինչպես նաեւ մասնագետներին վերապատրաստելու, կորուստները փոխհատուցելու համար»,- նշեց Եղոյանը: