Թուրքիան էապես սահմանափակել է համաշխարհային շուկա կիտրոնների արտահանումը կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնին, հաղորդում է Hurriyet-ը:

Սահմանափակումները կգործեն մինչեւ օգոստոսի վերջ: Նշվում է, որ կիտրոններն օգտագործվում են սպիրտային հիմքով օծանելիքի արտադրման հարմար, որն օգտագործվում է որպես ախտահանող միջոց: Բնակչությունը նաեւ օգտագործում է վիտամին C-ով հարուստ այդ մրգերը իմունիտետը ամրապնդելու համար:

Միեւնույն ժամանակ, կորոնավիրուսի դեմ պայքարում կիտրոնի արդյունավետության մասին ապացույցներ չկան: