Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլա Սեյեդ Ալի Խամենեին հայտարարել է, որ արեւմտյան ժողովրդավարությունը խաղաղության եւ փրկության չի բերում, փոխանցում է Mehr-ը:

«ԱԿոմունիզմը, արեւմտյան ժողովրդավարությունը եւ լիբերալ ժողովրդավարությունը, որ տիրում է ամբողջ աշխարհում, իրենց պահանջներով մարդկությանը դեպի խաղաղության եւ փրկության չեն բերել»,- ասել է այաթոլա Խամենեին: «Մարդկությունը խաղաղություն չի տեսնում` չնայած գիտական բոլոր ձեռքբերումներին եւ կենսաձեւի փոփոխություններին»,- ասել է Խամենեին: «Չնայած ողջ առաջընթացին` մարդկությունը պայքարում է հիվանդությունների, այլասերվածության, մեղքերի, անարդարության եւ խտրականության դեմ»,- հավելել է նա:

Խոսելով կորոնավիրուսի  (COVID-19) պանդեմիայի մասին` Խամենեին ասել է, որ հիվանդությունը փորձություն դարձավ կառավարությունների եւ երկրների համար:

«Այն, ինչ տեղի ունեցավ Արեւմուտքում, Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում, ցույց տվեց նրանց դաստիարակության արդյունքը»,- ասել է նա` հավելելով, որ «մարդիկ գրոհում են խանութները, հերթեր են կանգնում` զենք գնելու համար եւ ուշադրություն չեն դարձնում տարեց հիվանդների եւ սահմանափակ կարողություններիով հիվանդների բուժմանը: «Սա արեւմտյան առաջնորդների քաղաքականության եւ փիլիսոփայության արդյունք է, որոնք նյութապաշտություն եւ, որպես կանոն, աթեիզմ են ներառում»,- ասել է նա: