Այն փաստը, որ Հայաստանն ու Բելառուսը գազի գնի հարցում միասնական մոտեցում ունեն, էլ ավելի է ամրապնդում նրանց դիրքերը  ՌԴ-ի հետ բանակցություններում: Այս մասին այսօր գազի հարցի շուրջ հայ-ռուսական բանակցությունների թեմայի հարցով քննարկման ընթացքում ասել է ՌԴ ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի փորձագետ Իգոր Յուշկովը:

«Այսօր «Գազպրոմն» ամենից շատ հետաքրքրված է ներքին շուկա մատակարարումների վրա: Եվրոպական շուկայում գազի գները շատ ցածր կլինեն 2020-ի ընթացքում, այդ պատճառով տրամաբանական է, որ Հայաստանն ու Բելառուսն առաջարկում են նվազեցնել գազի գինը, քանի որ ավելի վաղ սահմանված գինը, որը համարվում էր ցածր, այժմ բարձր է եվրոպական շուկայի գներից: Ռուսաստանի կողմից գազի գնի իջեցումը պետք է հաստատի Պուտինը»,- ասել է փորձագետը: