ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ–ը միացել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում տնտեսվարողներին օժանդակելու նախաձեռնությանը

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ–ը  շարունակում է մնալ բիզնեսի հավատարիմ գործընկեր և միանում է ՀՀ կառավարության՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում իրականացվող՝ ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության նպատակով տրամադրվող օժանդակության ծրագրերին:

Ծրագրերի պայմաններին և չափանիշներին կարող ենք ծանոթանալ հետևյալ հղումով` gov.am.

Ծրագրերի պահանջներին բավարարող տնտեսվարողները դիմում կարող են ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ դիմել Բանկի մոտակա մասնաճյուղ։

Մենք հավատում ենք, որ համատեղ ուժերով կարող ենք օժանդակել  տնտեսվարողներին և նպաստել տնտեսության շարունակական զարգացմանը: