Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը համեմատել է կորոնավիրուսի պանդեմիան վերջերս տեղի ունեցած հրդեհների եւ ջրհեղեղների հետ՝ անվանելով այն կլիմայի փոփոխության շուրջ աշխարհի երկակի վերաբերմունքին ի պատասխան «բնության արձագանքներից» մեկը:

«Իսպաներեն արտահայտություն կա. «Աստված միշտ ներում է, մենք՝ երբեմն, սակայն բնությունը երբեք չի ներում»,-ասել է Հռոմի Պապը The Tablet-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե հավատում է արդյոք, որ կորոնավիրուսը կարող է խթանել բնապահպանական խնդիրների հաղթահարումը:

Նրա խոսքով՝ աշխարհը դեռեւս պետք է արձագանքի կլիմայի հետ կապված վերջին շրջանի «մասնակի աղետներին»: «Ո՞վ է այժմ խոսում Ավստրալիայի հրդեհների մասին կամ հիշում, որ 18 ամիս առաջ նավը կարող էր հատել Հյուսիսային Բեւեռը, քանի որ բոլոր սառցադաշտերը հալվել են: Ո՞վ է այժմ խոսում ջրհեղեղների մասին: Ես չգիտեմ՝ արդյոք դա բնության վրեժն է, սակայն բորոլ այդ իրադարձությունները, անկասկած, բնության արձագանքն են»:

Հռոմի Պապը նշել է, որ հավատում է, որ COVID-19-ի բռնկումը կարող է ոգեշնչել աշխարհին դեպի փոփոխությունները: