Բժիշկը, որը նախազգուշացրել էր Մեծ Բրիտանիայի վարչապետին բուժաշխատողների համար անհատական պաշտպանիչ միջոցների բացակայության մասին, մահացել է կորոնավիրուսով վարակվելու հետեւանքով:

Ուրոլոգ խորհրդատու Աբդուլ Մաբուդ Չոուդխուրին մահացել է չորեքշաբթի երեկոյան մարտի 23-ին՝ հիվանդանոց տեղափոխվելուց շուրջ 3 շաբաթ հետո, հաղորդում է PA-ն:

Չոուդխուրին գրել էր ֆեյսբուքյան հաղորդագրություն, որում խնդրել էր Բորիս Ջոնսոնին անհապաղ տրամադրել յուրաքանչյուր բուժաշխատողին անհատական պաշտպանիչ միջոցներ:

Մարտի 18-ի իր գրառման մեջ նա նշել էր. «Մարդիկ գնահատում եւ ողջունում են մեզ մեր օգտակար աշխատանքի համար, ինչը շատ է ոգեշնչում, սակայն ես կցանկանայի ասել, որ մենք պետք է պաշտպանենք մեզ եւ մեր ընտանիքներին գլոբալ աղետից՝ օգտագործելով համապատասխան ԱՊՄ եւ իրավական պաշտպանության միջոցներ»:

Ընտանիքի ընկեր, բժիշկ Գոլամ Ռախաթ Խանն ասել է, որ բժիշկ Չոուդխուրին մտահոգված էր կորոնավիրուսով շատ ավելի վաղ, քան այն հասել էր Մեծ Բրիտանիա: «Նա ասում էր ինձ եւ մյուս ընկերներին, որ կորոնավիրուսը շատ վտանգավոր է»,-ասել է Խանը: