Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որը հոսպիտալացվել էր կորոնավիրուսով, տեղափոխվել է Սենթ Թոմաս հիվանդանոցի վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքից ընդհանուր բաժին, հաղորդում է BBC-ը:

Կիրակի 55-ամյա Ջոնսոնը հոսպիտալացվել էր Covid-19-ի «կայուն ախտանշաններով», իսկ երկուշաբթի, երբ նրա վիճակը վատացել էր, նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք: