Լենա Նազարյանն իրենց թիմից միակն էր, որ իր մեջ ուժ գտավ ու ասաց, որ իրենց պատվից ցածր են համարում 500 հազար դրամ եւ դրանից ցածր վարձատրվող աշխատանքը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասել է  ՎԵՏՕ հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը՝ անդրադառնալով Աժ փոխխոսնակի այն հայտարարությանը, որ սխալ է ցանկանալը, որ  նախարարը, պատգամավորները 500.000 դրամով մոռանան ընտանիք, վարկ, խնդիրներ ու նվիրյալներ լինեն։

«Լենա Նազարյանը այն մարդն է, որը ձեզ հավաքեց հրապարակում իրանց միտինգին։  Դրա համար նա պիտի 1.5 մլն դրամ աշխատավարձ ստանա, որովհետև դուք  100 հազարով եկել եք իրանց միտինգին։ Դա է Լենա Նազարյանի առավելությունը ձեզանից, նա թոփ մենեջեր չի, հանճար չի։ Օրը գալու է եւ նրանք ամեն ինչ հետ են վերադարձնելու, նրանք, որոնք իրենց միլիարդներով են պարգեւատրել, հատ-հատ հետ են բերելու»,- նշել է նա։