Լրատվամիջոցների ներկայացուցիչները, ովքեր մասնակցում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճեպազրույցներին, կորոնավիրուսի ախտորոշիչ թեստեր կհանձնեն, նշվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Սպիտակ տունը եւ Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիան հայտնում են, որ յուրաքանչյուրը ճեպազրույցից առաջ կորոնավիրուսի ախտորոշիչ էքսպրես թեստ կհանձնի: Արդյունքները հայտնի կլինեն ճեպազրույցի մեկնարկից առաջ»,- նշել են մամուլի ծառայությունում:

Ավելի վաղ Սպիտակ տան խոսնակի տեղակալ Ջադ Դիրը հայտարարել էր, որ բժիշկներն ու անվտանգության աշխատակիցները կզննեն բոլորին, ով կարող է անմիջական շփման մեջ հայտնվել Թրամփի կամ փոխնախագահ Մայքլ Պենսի հետ:

Թրամփի ճեպազրույցներին լրագրողների թիվն այժմ խստորեն կանոնակարգվում է, թղթակիցները միմյանցից հեռու են նստում: