Microsoft ամերիկյան կորպորացիան 20 մլն դոլար կհատակցնի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ միջոցները կտրամադրվեն առողջապահության ոլորտում արհեստական ինտելեկտի կիրառման հարցով ընկերության ծրագրի շրջանակում: Բացի այդ, ընկերությունը մտադիր է ֆինանսավորել վիրուսի մասին հավաստի տեղեկությունների տարածման ծրագրերը:

«Դա կօգնի մեղմել համավարակի բացասական էֆեկտը»,- ասել է ընկերության ստորաբաժանման գիտական աշխատանքի ղեկավար Էրիկ Խորվիցը:

ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 452 հազար դեպք, մահացել է ավելի քան 16,1 հազար մարդ: