ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը կանցկացվի վիդեոհամաժողովի ռեժիմով: Այն կկայանա ապրիլի 10-ին:

Սկզբնապես այն ծրագրվում էր անցկացնել Բելառուսի մայրաքաղաքում, սակայն կորոնավիրուսի համավարակը փոխեց հերթական նիստի ձեւաչափը:

Առաջին հերթին ծրագրվում է հաստատել միությունում ձեռնարկվող միջոցները՝ ուղղված կորոնավիրուսի զարգացման պայմաններում կայունության ապահովմանը, հաղորդում է RG-ը:

Ակնկալվում է, որ կքննարկվի միջազգային էլեկտրոնային առեւտրի շրջանակում անձնական օգտագործման համար ապրանքների առանց մաքսային ներկրման կարգավորման մոտեցումները, միության պետությունների միջեւ ազգային արժույթներում մաքսատուրքերի թվարկման մասին նախաձեռնությունը: