Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը, որը համացանցում իր վերջին գրառմամբ հայտնել էր, թե իր կարծիքով երբ կավարտվի կարանտինը, ինչպես նաեւ միջոցառումների մասին, որոնք իշխանությունը կիրառում է քաղաքացիներին աջակցելու համար, հայտարարել է, որ չի ցանկանում վարչապետ դառնալ: Նա այս մասին գրել է Facebook-ի իր գրառման մեկնաբանությունների մեջ, փոխանցում է «Ցենզոր.Նեթը»:

Համացանցի օգտատերերից մեկը նախարարի գրառման տակ հստակեցրել էր՝ արդյոք Ավակովը վարչապետությա՞ն է պատրաստվում:

«Հուսով եմ՝ Աստված ողորմած է: Ինձ դուր է գալիս գործող վարչապետը (Դենիս Շմիգալ)»,- գրել է նախարարը: