Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասն առաջարկում է ուշադրության կենտրոնում պահել ԵԱՏՄ տնտեսության ապադոլարացումը, հաղորդում է Բելթան:

Այս մասին նա հայտարարել է այսօր վիդեոհամաժողովի ձեւաչափով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում:

«Պետք է պատրաստ լինեն հարցերի օպերատիվ լուծմանը: Պետք է ուշադրության կենտրոնում պահել ԵԱՏՄ տնտեսության ապադոլարացումը՝ մեծացնելով գների եւ հաշվարկների ձեւավորումը ազգային արժույթներով: Հատկապես դա վերաբերում է վառելիքաէներգետիկ եւ հումքային ապրանքներին»,- ասել է Ռումասը:

«Ակնհայտ է, որ ազգային տնտեսության զարգացման հարցով կանխատեսումները բացասական են: Չի կարելի բացառել, որ մենք ստիպված կլինեն դառնալ ընդհանուր, միեւնույն ժամանակ ինքնաբավ շուկա»,- հավելել է նա:

Ռումասը կարծում է, որ Եվրասիական զարգացման բանկի եւ կայունացման եւ զարգացման Եվրասիական հիմնադրամի ֆինանսական եւ արտահանման ռեսուրսները պետք է ակտիվորեն ներգրավվեն ընդհանուր աշխատանքում: