Ապրիլի 7-ից 9-ը 1-ին զորամիավորման N զորամասում անցկացվել են կրակի կառավարման վարժանքներ։

Ստուգվել են զինծառայողների տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները: Հատուկ ուշադրություն է դարձվել հրամանատարական բոլոր օղակների փոխհամաձայնեցված գործողություններին, անխափան կապի ապահովմանը, մարտական փաստաթղթերի լրացմանը:

Անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն և անթերի կատարել բոլոր առաջադրանքները: