Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով,  ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Բերդ քաղաքի բնակիչներից մեկը ապօրինի հրազեն է պահում։

Ապրիլի 9-ին Տավուշի ոստիկաններն ու նախաքննական մարմնի ծառայողները, դատարանի որոշմամբ, խուզարկեցին 37-ամյա տղամարդու բնակարանը։ Հայտնաբերվեցին «Կալաշնիկովի» նմանվող ինքնաձիգ, «Մակարովի» նմանվող ատրճանակ, տարբեր զենքերի ու տրամաչափերի 10-ից ավելի փամփուշտ, 10-ից ավելի հրապատիճ և այլն։ Հայտնաբերվածն առգրավվել է։

 Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։