2019 թվականին 2018 թվականի համեմատությամբ ծայրահեղ աղքատության թիվը նվազել է 52 տոկոսով: Այս մասին ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:

Նրա խոսքով՝ աղքատության մակարդակը նվազել է գրեթե 10 տոկոսով:

Պատգամավորը նաեւ հույս հայտնեց, որ մոնիթորինգ կանցկացվի եւ կգնահատվի՝ որքան է փոխվել երեխաների կյանքի որակը, որոնք վերադարձել են ընտանիքներ մանկատներից: