National Geographic հայտնի ամսագիրը հրապարակել է Հայաստանի հնագույն մայրաքաղաք Անիին նվիրված հոդված:

Ըստ հոդվածի հեղինակ Անտոնիո Ռատիի՝ 10-րդ դարում «հազար ու մի եկեղեցիների» քաղաքը դարձել է Հայաստանի մայրաքաղաքը եւ 100 հազար մարդու տունը:

«Սեւ եւ Կասպից ծովերի միջեւ առեւտրային ուղիների երկայնքով նրա ռազմավարական դիրքը Անին դարձրել է գրավիչ տիրակալություն՝ հարյուրամյակներ շարունակ քաղաքը մատնելով ներխուժումների եւ վերջնարդյունքում լքվածության երկար ժամանակահատվածի»,- նշում է հեղինակը:

«Հայաստանի միջնադարյան թագավորությունը ժամանակին տարածվել է ժամանակակից պետության սահմաններից հեռու: Հին ժամանակներում այս հողերը անցել են պարսիկների, սելեւկյանների, պարթեւների եւ հռոմեացիների  վերահսկողությանը»,- նշում է հեղինակը՝ հավելելով, որ անկախ այս կայսրությունների վերելքներից ու անկումներից՝ Անիում գերակշռել է հայ ինքնությունը:

«Քաղաքի անխռով ավերակները, որը դարեր շարունակ լեփ-լեցուն էր բանակներով, հայերի համար միշտ հատուկ վայր է եղել: Հայոց ցեղասպանությունից հետո այս վայրը դարձել է Հայաստանի կորուստների մասին հիշատակի եւ նրա զարմանահրաշ աննկունության խորհրդանիշներից մեկը»,- եզրափակել է հեղինակը: